ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում

Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում
15.06.2013 | 12:34

Նադիմ քաղաքի բնակիչները ամառային շորտերը փոխարինել են մորթե մուշտակներով և բաճկոններով: Նրանց մոտ կրկին ձմեռ է:

Ինչպես հայտնում է «Новости НТВ» ռուսական կայքը, Նադիմ քաղաքում (ինքնավար շրջան) երեկ երեկոյան ձյուն է տեղացել: Բնակիչները, արթնանալով, տեսել են, որ ամեն ինչ` խանութներ, ավտոտնակներ և այլն, ծածկված է ձյունով: Նախօրեին քաղաքի ջերմաստիճանը 30 աստիճան է եղել, այժմ այն զրոյական է: Հուսահատ բնակիչները սկսել են սոցցանցերում մեկնաբանություններ գրել` դժգոհելով տեղի վարչակազմից: Ջեռուցման սեզոնը մի քանի օր առաջ էր ավարտվել և բնակարաններում ահավոր ցուրտ է:
«Այսօր առավոտյան Նադիմի բնակիչները աշխատանքի գնացին` դժվարությամբ շարժվելով ձյան մեջ»,-գրում է «Новости НТВ»-ն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ